Ասում են՝ Սյամոն խորը դեպրեսիայի ճանկերում է հայտնվել. մեկուսացել է, չի շփվում կուսակիցների հետ և ինքն իրեն լքված է զգում, խաբված ու միայնակ: 

 

Այս լուրերն ակնհայտորեն ունեն իրականության հետ հստակ աղերսներ. Սյամոյի հաշվարկներն առնվազը ցայսօր չարդարացված են դուրս եկել, ինչի պատճառով հա՛մ մեղքի տակ է ընկել՝ մասնակցելով հազարավոր երեխաների սպանությանը՝ Իլահմի ձեռքով, հա՛մ էլ հոգնել է սպասել, թե երբ է  վերջապես ստանալու Նիկոլից խոստացված իր վարձքը՝ ռեալ պաշտոնի տեսքով, որ այդպես էլ երազանք է դարձել: 

 

Բայց միգուցե Սյամոյի մոտ տիրող այդ հոգեվիճակի պատճառը միայն դա չէ: Շատ հնարավոր է ,որ խնդիրն Աննայի հետ հարաբերություններն են նաև, որոնք բավական սառն են դարձել: Աննան էլ Նիկոլի նման սկսել է մտածել, որ իզուր է շտապել Սյմոյով հմայվել. նա այն չէ, ինչ որ առաջին հայացքից թվում էր՝ բունկերներում աքլորանալուն զուգահեռ: Այսինքն՝ մի կողմից՝ Սյամոյին Նիկոլն է «քցել», մյուս կողմից՝ Աննայի սիրտն է սառել, իսկ սա արդեն «չերեզչուռ» է Սյամոյի համար, որ սովոր է Աննայի բանը բերանն առնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել